Բարձի երես

Թեմա՝  Կահավորանք Ենթաթեմա՝  Անկողնային պարագաներ Տեսակ/ժանր՝  Բարձի երես Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Ուղղանկյունաձև է՝ բամբակյա կտորից, ծոպերով հարդարված փոռավոր եզրերով: Դաշտի ուղղանկյուն շրջանակը թելքաշ զարդագծերով բաժանված է երեք հատվածի: Սրանց վրա ասեղնագործված են S-աձև զարդանախշեր: Չորս անկյուններում ծաղկազարդ ժանյակներ են: Լայնություն (սմ)՝  40 Երկարություն (սմ)՝  59 Նյութը՝  բամբակ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Ալեքսանդրապոլ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  20-րդ դ. սկիզբ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  4499/5 Բաժնեհաշվառանիշ՝  Գ-2499