Բարձի երես

Թեմա՝  Կահավորանք Ենթաթեմա՝  Անկողնային պարագաներ Տեսակ/ժանր՝  Բարձի երես Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Բարձի երեսը ուղղանկյունաձև է, կարված սպիտակ բամբակյա կտորից։ Երկու երեսը իրար է միացած, բաց է թողնված մեկ կողմը։ Ասեղնագործված է մուլինե թելով։ Կենտրոնում՝ աստղածաղիկ է, որի թևերի միջև շեղանկյունների պատկերներ են։ Սրանք էլ շրջապատված են ութանկյան պատկերներով, որոնցում ոճավորված ծաղկապատկերներ են։ Անկյուններում չորս տերևանախշեր են գործված։ Ասեղնագործված է կրկնակի խաչկար տեխնիկայով։ Վարպետ՝  Շարմաղ Առուստամյան Լայնություն (սմ)՝  30 Երկարություն (սմ)՝  25 Նյութը՝  բամբակ, արհեստական մետաքս Ստեղծման/Արտադրման վայրը՝  Իջևանի շրջ. գ.. Սևքար Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  20-րդ դ. 2-րդ քառորդ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  3120/7 Բաժնեհաշվառանիշ՝  Գ-1431