Բարձի երես

Թեմա՝  Կահավորանք Ենթաթեմա՝  Անկողնային պարագաներ Տեսակ/ժանր՝  Բարձի երես Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Քառակուսաձև է, բամբակյա կտորից։ Երկու մասից է բաղկացած, որը մեկ կողմում ասեղնագործված է, իսկ մյուսը կենտրոնում ունի ճեղքվածք բարձը անցկացնելու համար։ Բարձի երեսի վրա պատկերված են բազմագույն քառանկյուններ։ Բարձի երեսը չորս եզրերում զարդարված է մետաքսյա կտորով։ Ասեղնագործված է համրովի հարթակարով։ Վարպետ՝  Մարիամ Սաղաթելյան Լայնություն (սմ)՝  36,5 Երկարություն (սմ)՝  31 Նյութը՝  բամբակ, մետաքս Ստեղծման/Արտադրման վայրը՝  ք. Կամո Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1940-ական թթ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  5614/4 Բաժնեհաշվառանիշ՝  Գ-2594