Բարձի երես

Թեմա՝  Կահավորանք Ենթաթեմա՝  Անկողնային պարագաներ Տեսակ/ժանր՝  Բարձի երես Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Բարձի երեսը ուղղանկյունաձև է, կարված սպիտակ բամբակյա կտորից։ Երկու երեսը իրար են միացած, մի կողմը բաց է թողնված։ Մի երեսում ասեղնագործված է քառակուսի, վրան մեկ ծաղիկ, որի յուրաքանչյուր թերթից բարձրանում է ևս մեկը։ Քառակուսին զարդարված է տերևանախշերով։ Քառակուսին գործված է նարնջագույն մուլինե թելով, իսկ տերևանախշերը և ծաղիկները՝ կանաչ։ Գործված է կրկնակի խաչկար տեխնիկայով։ Վարպետ՝  Շարմաղ Առուստամյան Լայնություն (սմ)՝  25 Երկարություն (սմ)՝  30 Նյութը՝  բամբակ, արհեստական մետաքս Ստեղծման/Արտադրման վայրը՝  Իջևանի շրջ. գ. Սևքար Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  20-րդ դ. 2-րդ քառորդ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  3120/6 Բաժնեհաշվառանիշ՝  Գ-1431