Բարձի երես (բարձ)

Թեմա՝  Կահավորանք Ենթաթեմա՝  Անկողնային պարագաներ Տեսակ/ժանր՝  Բարձի երես Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Բարձի երեսը քառակուսի է՝ 4 անկյուններում ձգված: Բարձի երեսը կարված է կարմիր գույնի մետաքսյա կտորով, իսկ հակառակ կողմը կարված է զոլավոր բամբակյա կտորով: Բարձի երեսի անկյունագծով, կանվայի վրա խաչկար տեխնիկայով արված ասեղնագործություն է կարված: Ասեղնագործ կենտրոնական նախշը 6 անկյուն ձգված շրջանակ է՝ ներսում ոճավորված բուսական զարդանախշով: Զարդանախշը լրացված է 8-ձև և քառակուսի նախշերով: Ասեղնագործությունը կատարված է սպիտակ, կարմիր, կանաչ, սև գույնի բրդյա թելերով: Լայնություն (սմ)՝  49 Երկարություն (սմ)՝  49 Նյութը՝  մետաքս, բուրդ, բամբակ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Կարս Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  19–րդ դարի 30–40–ական թթ․ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  3022/2 Բաժնեհաշվառանիշ՝  Գ–1398