Բարձի երես (մութաքա)

Թեմա՝  Կահավորանք Ենթաթեմա՝  Անկողնային պարագաներ Տեսակ/ժանր՝  Բարձի երես Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Բարձի երեսը կազմված է մուգ կարմիր գույնի թավշյա կտորից: Իսկ 2 գլուխները կարված են կարմիր գույնի մետաքսյա կտորով: Թավշյա մասի կենտրոնով 24 սմ լայնությամբ կանվայի վրա խաչկար տեխնիկայով արված ասեղնագործություն է կարված: Ասեղնագործ կենտրոնական նախշը 6 անկյուն շրջանակ է՝ ներսում ոճավորված բուսական զարդանախշով: Զարդանախշը լրացված է 8-ձև և քառակուսի նախշերով: Ասեղնագործությունը կատարված է սպիտակ, կարմիր, կանաչ, սև գույնի բրդյա թելերով: Բարձի երեսի մի գլուխը ունի մետաքսյա ծոպավոր կապիչ: Լայնություն (սմ)՝  48 Երկարություն (սմ)՝  106 Նյութը՝  թավիշ, բուրդ, մետաքս Ստեղծման/Արտադրման վայրը՝  Կարս Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  19–րդ դարի 30–40–ական թթ․ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  3022/1ա Բաժնեհաշվառանիշ՝  Գ–1398