Բարսեղ պապը 1996

Թեմա՝  Կերպարվեստ Ենթաթեմա՝  Տպագրական գրաֆիկա Տեսակ/ժանր՝  Դիմանկար Թանգարան՝  Ժամանակակից արվեստի թանգարան Նկարագրություն ՝  Հորինվածքի կենտրոնում` նիհար տղամարդու դիմահայաց պատկեր` մինչև գոտկատեղը հատվածով: Լայնեզր գլխարկով, երկար արծվաքթով, փարթամ, երկար բեղերով, կնճռոտված դեմքով և երկար պարանոցով: Հագին` գծավոր սվիտեր և բաճկոն: Աջից` ցախավել, վրան թռչուն, կողքին` թեք խաչքար, այնուհետև փոքր չափսի հազիվ նշմարվող կինտոյի ֆիգուր: Ձախից` մեծ տանձ, նրա առջևում` ստորին հորիզոնական հատվածում, շախմատային տախտակ հիշեցնող հարթություն: Հորինվածքի` կարմիր և սև գունավորումներով: Հեղինակ՝  Յուրի Արամի Բաղդասարյան (1952) Նյութը՝  լինոգրաֆիա Չափս՝  44x32,5 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԵԺԱԹ Հիմնական հաշվառանիշ՝  ԵԺԱԹ-341/35