Բացիկ Արտավազդ Թումանյանին

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Փոստային կապի միջոցներ Տեսակ/ժանր՝  Բացիկ (փոստային) Թանգարան՝  Հովհաննես Թումանյանի թանգարան Նկարագրություն ՝  Բացիկ Արտավազդ Թումանյանին ընտանիքի անդամներից, Թիֆլիս-Ջուլֆա, 23 դեկտեմբերի, 1915թ.: Գունավոր բացիկ, նկարը սալորենու ճյուղ՝ վրան սալորներ: Ինքնագիր: Ձեռագիրը գրված է սև թանաքով. «Շնորհավոր նոր-տարի, թե հասել ես, ետ արի... համբուրում ենք՝ Նվարդ, մայրիկ, հայրիկ, Արեգ, Գիգա, Աշխեն, Բոբիկ, Համլիկ, Արփիկ, Սաթիկ, Անուշ, Վասիկ, Մուշեղ, Սեդա, Թամար»: Հասցեն և հասցեատերը գրված է ռուսերենով: Հեղինակ՝  Թումանյան ընտանիք Նյութը՝  ստվար թուղթ, սև թանաք Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1915 Լայնություն (սմ)՝  9 Երկարություն (սմ)՝  14 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԹԹ ԳԳ Հիմնական հաշվառանիշ՝  936/12