Բացիկ - նամակ « 10/11 Բեռլին Սիրելի Սոֆի, ստացել եմ ...»

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Փոստային կապի միջոցներ Տեսակ/ժանր՝  Բացիկ Թանգարան՝  Ավետիք Իսահակյանի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Բացիկ - Պատկերված է զորաբանակ՝ հանգստի պահին. բաց դաշտում զինվորներ են, զենքեր, ձիեր, երկնքում թռչող ինքնաթիռներ: Դաշտը երիզում են բնակելի տներ՝ թաղված կանաչ ծառերի մեջ: Հակառակ երեսին գծային բաժանումով ձախ հատվածում Իսահակյանի փոքրիկ նամակի տեքստն է՝ ուղղված Սոֆիին: Աջ կողմում Իսահակյանի բեռլինյան եւ Սոֆիի՝ Շվեցարիայի հասցեներն են: Բացիկի աջ եզրին՝ վերին հատվածում, փակցված է 2 նույնատիպ նամականիշ՝ հորիզոնական դիրքով. պատկերված է կնոջ դիմանկար՝ կիսադեմով, ձեռքին՝ծաղկեփունջ: Հեղինակ՝  Ավետիք Իսահակյան Լայնություն (սմ)՝  9 Երկարություն (սմ)՝  13,8 Նյութը՝  Թուղթ, ստվարաթուղթ, թանաք Ստեղծման/Արտադրման վայրը՝  Բեռլին Էջ՝  1 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԱԻՏԹ Հիմնական հաշվառանիշ՝  ՄՄ 1687