Բեզոարյան այծ

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Փոստային կապի միջոցներ Տեսակ/ժանր՝  Նամականիշ Բնօրինակի անվանում՝  Capra aegagrus Թանգարան՝  Հայաստանի ազգային գրադարան Նկարագրություն ՝  1996 թ. հոկտեմբերի 20-ին շրջանառության մեջ են դրվել նամականիշեր գրքույկի տեսքով, նվիրված՝ «Վայրի բնության պահպանության համաշխարհային հիմնադրամ(ՎԲՊՀՀ)» թեմային, որոնց վրա պատկերված են Բեզոարյան այծեր: Բեզոարյան այծ. Հայաստանի Կարմիր գրքում ընդգրկված կենդանի, սակավաթիվ է: Այս տեսակի տարածաշրջանները Զանգեզուրն է, Արփա գետի կիրճը և այլ լեռնազանգվածները: Ըստ 1986թ. տվյալների այս կենդանու մոտավոր քանակը չի անցնում 700-ից: Ազատազրկության մեջ լավ է բազմանում: Հիմնական թշնամիներն են գայլը և հովազը: LG Նյութը՝  Թուղթ, սանրավոր Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1996 Չափս՝  4,1x2,5 սմ Նկարագրություն՝  Վայրի բնության պահպանության համաշխարհային հիմնադրամ (ՎԲՊՀՀ): Անվանական արժեքը՝ 70 ՀՀ դրամ Նկարիչ-Ձևավորող՝  Մարտիրոսյան Գարեգին Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ՀԱԳ Բաժնեհաշվառանիշ՝  528-Նամ.