Բելոռուսական քնարերգության անթոլոգիա

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Գիրք Բնօրինակի անվանում՝  Антология Белорусской поэзии Թանգարան՝  Ավետիք Իսահակյանի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Կազմը ամբողջական, մուգ փիրուզագույն արհեստական կաշի, կոշտ, եզրով: Կազմի և կողի կանաչ ուղղանկյունների մեջ՝ ոսկեգույնով գրքի վերնագիրը: Ուղղանկյունների վերին և ստորին եզրերը ձևավորված են ձյան փաթիլ հիշեցնող նախշազարդերով: Կազմի և կողի մնացած մակերեսը ձևավորված է շեղանկյունաձև նախշերով դաջվածքով: Ֆորզացը՝ սպիտակավուն, դատարկ: Անվանաթերթին՝ գրքի տվյալները: Տեքստի վերին լուսանցքները գեղազարդ են: Գիրքն ունի մոխրագույն էջադիր: Էջ՝  562 Նյութը՝  Թուղթ, ստվարաթուղթ, արհեստական կաշի Ստեղծման/Արտադրման վայրը՝  Մոսկվա Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1952թ. Չափս՝  19,6x26,7 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԱԻՏԹ Հիմնական հաշվառանիշ՝  ՄՄ 3966