Բեկոր պուլիկի

Թեմա՝  Կարասի Ենթաթեմա՝  Տարողություններ և պահոցներ Տեսակ/ժանր՝  Կճուճ Բնօրինակի անվանում՝  Բեկոր պուլիկի Թանգարան՝  Լոռի-Փամբակի երկրագիտական թանգարան Նկարագրություն ՝  Բեկոր պուլիկի, իրանից շուրթն ընկած մասն է, ներսից և դրսից ջնարակված է, պարանոցից դեպի իրանը կանաչ է, փորի հատվածը՝ օխրայի գույն: Ունի նեղ, գլանաձև պարանոց, դուրս ճկված ուղիղ շուրթ, պարանոցից իրանին միացող 4 ունկ, որից մեկը կոտրված է: Կանթերի գոտում շեղ ակոս զարդեր են՝ հենված զիգզագ շրջագիծ զարդի վրա, կանթից ցած՝ երկու խոր շրջագիծ զարդ, իրանի վրա՝ դեպի հատակը՝ թեք ակոս զարդեր: Վարպետ՝  Անհայտ Նյութը՝  Կավ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Լոռու մարզ, Թումանյանի շրջան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  19-րդ դար Չափս՝  12:10 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԼՓԵԹ Հիմնական հաշվառանիշ՝  1605 Բաժնեհաշվառանիշ՝  ԱԶԳ 02/496