Բերրիություն

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Գիրք Բնօրինակի անվանում՝  FÉCONDITÉ Թանգարան՝  Ավետիք Իսահակյանի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Կազմը՝ փափուկ, շուրջստվարաթղթյա, դեղնավուն: Գրքի տվյալները առնված են ուղղանկյուն շրջանակի մեջ, որի չորս եզրերը նախշազարդ են: Սև թավ տառերով գրված են գրքիվերնագիրը, ավելի փոքր տառերով՝ մի փոքր ներքև, հեղինակի անունը, ազգանունը, հատորի համարը: Ներքևում՝ հրատարակչի անունը, ազգանունը, մատենաշարը և տարեթիվը: Կողին նույն տվյալներն են: Հետևի կազմին Էմիլ Զոլայի ստեղծագործությունների ցանկն է: Առջևի և հետևի ֆորզացը համր է, դեղնավուն և շագանակագույն: Նախանվանաթերթին գրքի վերնագիրն է: Շրջերեսին՝ Է.Զոլայի գրքերի ցանկը: Տիտղոսաթերթին՝ գրքի տվյալներն են: Գրքի վերջին երեք էջերում նույն հրատարակչի կողմից լույս ընծայած տարբեր հեղինակների ստեղծագործությունների /վեպ, հեքիաթ, պատմվածք/ կատալոգն է: Հեղինակ՝  Զոլա Էմիլ Էջ՝  410 Նյութը՝  Թուղթ, ստվարաթուղթ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Փարիզ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1924թ. Չափս՝  11,7x18,5 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԱԻՏԹ Հիմնական հաշվառանիշ՝  ՄՄ 5522