Բերրիություն: Հտ 3

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Գիրք Բնօրինակի անվանում՝  FÉCONDITÉ Թանգարան՝  Ավետիք Իսահակյանի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Կազմը՝ շուրջստվարաթղթյա, բաց շագանակագույն: Գրքի վերևի ձախ անկյունում գրված է.«Այս գիրքը հրատարակվում է երեք հատորով, յուրաքանչյուրը 1 ֆրանկ 75ցենտ»:Աջ կողմում հեղինակի անուն, ազգանունն է: Կենտրոնում՝ մեծ, թավ տառերով գրքի վերնագիրն է: Ավելի ներքև՝ քառակուսի մեծ շրջանակի մեջ գյուղական բնապատկեր է: Առջևի պլանում երիտասարդ, գեղեցիկ սիրահար զույգ է: Տղան մի ձեռքով բռնել է աղջկա ձեռքը, մյուսը գցել վզովը և համբուրում է սիրեցյալին: Երկրորդ պլանում գետ է, ջրաղաց, ծառեր, տուն, դաշտ: Ֆորզացը համր է: Նախանվանաթերթին գրքի վերնագիրն է: Շրջերեսին հեղինակի հրատարակված գրքերի ցանկն է նույն հրատարակչի կողմից: Անվանաթերթին՝ գրքի տվյալներն են: Գրքի վերջին էջին նույն հրատարակչության լույս ընծայած գրքերի ցանկն է: Գրքի հետևի շապիկին կա մտախոհ, ծխող տղամարդու նկար և ստորագրություն: Հեղինակ՝  Զոլա Էմիլ Էջ՝  78 Նյութը՝  Թուղթ, ստվարաթուղթ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Փարիզ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1927թ. Չափս՝  17x23,2 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԱԻՏԹ Հիմնական հաշվառանիշ՝  ՄՄ 5537