Թեմա՝
Երաժշտության միջոցներ և հարմարանքներ
Ենթաթեմա՝
Փողային նվագարաններ
Տեսակ/ժանր՝
Բլուլ
Բնօրինակի անվանում՝
Հովվի բլուլ/չոբնի ղավալ
Թանգարան՝ Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանՆկարագրություն ՝
Սրինգային խմբին պատկանող փողային նվագարանն ունի երկարավուն փող, երկու կողմերից բաց է: Երեսի կողմում ունի 8, հակառակ կողմում՝ 1 ձայնանցք: Աջ և ձախ կողերին՝ հիմնական ձայնանցքերից բացի, կա նաև մեկական օժանդակ անցք: Բերանի մասը ուռուցիկ է, գմբեթաձև, որի ծայրին գտնվում է խողովակաձև փչանցքը, որից ներքև կան զույգ ուռուցիկ եզրագոտիներ: Նշված եզրագոտիներից ներքև կան նաև 1 առանձին, և քիչ ներքև՝ 1 զույգ ուռուցիկ եզրագոտիներ, որոնց միջև ընկած տարածքը զարդարված է փորագիր գոտիների շղթաներով: Երեսի կողմի 8 ձայնանցքերը բացված են հավասարաչափ հեռավորությամբ, իսկ հակառակ կողմի ձայնանցքը համեմատաբար ավելի բարձր է, քան առաջինը: Փողի ծայրի մասում ևս ունի ուռուցիկ եզրագոտիներ, աստիճանաբար նեղացող վերջավորություն:
Հեղինակ՝ Գևորգ Զոհրապի ԱլոյանՍտեղծման/Արտադրման վայրը՝ Անիի շրջ., Ձիթհանքով գյուղՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ 1950-ական թթ.Նյութը՝ փայտԵրկարություն (սմ)՝ 60.5Տրամագիծ (սմ)՝ 1.5Պահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Պահպանող՝
Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան
Շիֆր՝
ՀԱՊԹ
Հիմնական հաշվառանիշ՝
4416/14
Բաժնեհաշվառանիշ՝
ՀՄ-112