Բլուլ

Թեմա՝  Երաժշտության միջոցներ և հարմարանքներ Ենթաթեմա՝  Փողային նվագարաններ Տեսակ/ժանր՝  Բլուլ Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Սրինգային խմբին պպատկանող փողային նվագարանը բաղկացած է 3 մասից՝ գլխիկ, երկարավուն փող և եզրամաս: Երեսի մասում փողն ունի 6նձայնահան անցք, իսկ հակառակ կողմում՝ 1: Ծայրի մասում՝ 2 փորագիր եզրագոտիների տակ ևս կան 2 ձայնահան անցքեր՝ ձայնը լավ տարածելու համար: Նվագարանի գլխիկը ուռուցիկ է՝ 10 փորագիր և 2 ուռուցիկ եզրագոտինելով պատած և պատրաստված է սպիտակավուն փայտից, իսկ փողը և ծայրը՝ մուգ փայտից: Երեք մասերի միացման մասերում կան սպիտակ մետաղյա երիզներ: Ծայրի մասում ևս փայտն ունի 4 փորագիր և 1 ուռուցիկ երիզ: Հեղինակ՝  Ռուբեն Նապոլեոնի Ռուշանյան Ստեղծման/Արտադրման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1980թ. Նյութը՝  փայտ, մետաղ Երկարություն (սմ)՝  57.5 Տրամագիծ (սմ)՝  2.5 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  3265/6 Բաժնեհաշվառանիշ՝  ՀՄ-73