Թեմա՝
Երաժշտության միջոցներ և հարմարանքներ
Ենթաթեմա՝
Փողային նվագարաններ
Տեսակ/ժանր՝
Բլուլ
Թանգարան՝ Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանՆկարագրություն ՝
ա) Սրինգային խմբին պատկանող փողային նվագարանն ունի երկար, ուղղաձիգ, բաց փայտե փող, որը բերանի փչանցքի մասում ուռուցիկ-գմբեթաձև է, ծայրը ևս քիչ ուռուցիկ է: Փողը երեսի կողմում ունի 7, իսկ հակառակ կողմում՝ 1 ձայնանցք, ունի նաև հնչողությունը կարգավորող 2 օժանդակ ձայնանցքեր: Փողի վրա կան 7 ուռուցիկ եզրագոտիներ, որոնցից 2 արված են փչանցքի ուռուցիկ մասից անմիջապես ներքև, 1՝ ծայրում, մնացած 4՝ զույգ-զույգ տեղադրված են հիմնական ձայնանցքերից վեր ու վար: Փողի ամբողջ երկարությամբ կան մանր, փորագիր եզրագոտիներ:
Փողի վերևի մասում կան 4 ուռուցիկ եզրագոտիներ, իսկ ներքևում՝ 3: Նշված եզրագոտիներից ներս՝ նվագարանի փողի վրա՝ երեսի կողմում, բացված է 7, իսկ հակառակ կողմում՝ 1 ձայնանցք: Փողի ծայրի մասում՝ աջ և ձախ կողմերից բացվում են մեկական օժանդակ անցքեր՝ ձայնը կարգավորելու նպատակով:
բ) Բլուլի փորագրազարդ, փայտե պատյանը երկմաս ՝է փորված ամբողջական կտոր փայտից: Պատյանի 2 մասերը միմյանց կցված են: Ամբողջովին պատված է զիգզագաձև փորագիր նախշերով, որոնք բաժանվում են 4 հիմնական խմբերի:
Հեղինակ՝ Կոլյա Դանիելի ԹորոսյանՍտեղծման/Արտադրման վայրը՝ Աշտարակի շրջ. Բյուրական գյուղՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ 1984թ.Նյութը՝ փայտԵրկարություն (սմ)՝ փողի՝ 56, պատյանի՝ 58.5Տրամագիծ (սմ)՝ փողի՝ 1*2, պատյանի՝ 4Պահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Պահպանող՝
Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան
Շիֆր՝
ՀԱՊԹ
Հիմնական հաշվառանիշ՝
4876/5 ա, բ
Բաժնեհաշվառանիշ՝
ՀՄ-129