Բյուրականի աստղադիտարան

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Փոստային կապի միջոցներ Տեսակ/ժանր՝  Նամականիշ Թանգարան՝  Հայաստանի ազգային գրադարան Նկարագրություն ՝  2009 թ. հուլիսի 1-ին շրջանառության մեջ է դրվել «Եվրոպա 2009. Աստղագիտություն» թեմային նվիրված նամականիշ: Նամականիշի վրա աստղազարդ երկնքի մի հատված է և Բյուրականի աստղադիտարանի՝ 2,6մ տրամագծով աստղադիտակի աշտարակը: Աստղադիտակի գլխավոր կոնստրուկտորը Բագրատ Իոաննիսյանն է: Աստղադիտակը պատրաստվել է Սանկտ-Պետերբուրգում, բացվել է 1976 թ.: Բյուրականի աստղադիտարանը հիմնադրվել է 1946 թ.՝ հայտնի հայ աստղաֆիզիկոս Վիկտոր Համբարձումյանի կողմից: Վերջինիս կատարած խոշոր գիտական հայտնագործություններից են գալակտիկաների կորիզների ակտիվության երևույթը և աստղասփյուռների գոյության բացահայտումը: LG Նյութը՝  Թուղթ, սանրավոր Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  2009 Չափս՝  3,2x3,2 սմ Նկարագրություն՝  Եվրոպա 2009. Աստղագիտություն: Անվանական արժեքը՝ 350 ՀՀ դրամ Նկարիչ-Ձևավորող՝  Կուրղինյան Էդուարդ Տպարան՝  Joh. Enschede Stamps B.V. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ՀԱԳ Բաժնեհաշվառանիշ՝  1256-Նամ.