Բնակավայրի տեսարան

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Լուսանկարներ, լուսանկարչական սարքեր և պարագաներ Տեսակ/ժանր՝  Ապակյա նեգատիվ Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Պատկերված է բնակավայրից մի հատված։ Տները քարաշեն են, երկթեք տանիքներով։ Բակերում տեղադրված են նաև օժանդակ կառույցներ։ Առջևի պլանում պատկերված են պատկառելի տարիքի տղամարդ և կին։ Գյուղի փողոցները կեռմաններով են։ Գյուղը տեղադրված է լանջերի գոգին։ Տներից մի քանիսի առջև ծառեր են աճեցրած։ Նյութը՝  ապակի Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  19-րդ դ. վերջ - 20-րդ դ. սկիզբ Չափս՝  17.7*13 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  3064/11 Բաժնեհաշվառանիշ՝  Ֆ-166