«Բնակելի տուն նախկին Միխայլովսկու փողոցում»

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Լուսանկարներ, լուսանկարչական սարքեր և պարագաներ Տեսակ/ժանր՝  Նեգատիվ Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Պատկերված է բնակելի տան դիմային մասը՝ դարպասով: Միհարկանի, երկթեք տանիքով տուն է: Երևում է մեկ երկփեղկ պատուհանը և դարպասը: Դարպասը մետաղյա է՝ չորս բաժանմունքով, որից երկրորդը դուռն է և դեպի ներս բացված: Բաց դռնից երևում է բակը: Դարպասը քարե կամարակապ շրջանակի մեջ է, որի վերևի մասում կա բուսական զարդանախշ և տան կառուցման տարեթիվը: Շրջանակն ավարտվում է զարդանախշ ուղղանկյուն շրջանակով, որի երկու անկյունում կա մեկական ատամնավոր վարդակ: Կա տան համարը՝ գրված թիթեղի վրա՝ «12»: Դարպասին կից կա այլ կառույց, որի պատի մի փոքր մասը երևում է: Առաջին պլանում ծառի կտրված բուն է: Նյութը՝  լուսանկարչական ժապավեն Ստեղծման/Արտադրման վայրը՝  Լենինական Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1982թ. Չափս՝  9*5.5 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  5592/12 Բաժնեհաշվառանիշ՝  Ֆ-272