Բնանակար «Վերին Ազա», գործ՝ Լ. Ագուլեցու

Բնանակար «Վերին Ազա», գործ՝ Լ. Ագուլեցու

Թեմա՝  Կերպարվեստ Ենթաթեմա՝  Գեղանկար Տեսակ/ժանր՝  Բնանկար Թանգարան՝  Արամ Խաչատրյանի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Բնանկարի աջ կողմում, փոքրիկ զառիթափի վրա պատկերված է կիսաքանդ հյուզակ, երեք անփեղկ պատուհաններով և երկու նկուղային պատուհաններով:Հյուղակի աջ կողմում հինավուրց ծառ է, ձախ կողմում՝ ծառաշատ այգին է, որը առանձնացված է առաջին պլանից կիսախարխուլ հողե ցանկապատով, որից առաջ ընկած տարածքում՝ երեք էլէկտրասյուներ են՝ եռանկյունի կազմող գծով դասավորված:Կտավը ունի ցցուն ֆակտուրա:Հագեցած է կանաչի, շագանակագույնի դարչնագույնի տարբեր երանգներով:Վերին Ազան Ա. Խաչատրյանի հոր՝ Եղաիայի ծննդավայրն է: Վարպետ՝  Նկարիչ՝ Լ. Ագուլեցի Լայնություն (սմ)՝  80 Երկարություն (սմ)՝  60 Նվիրատու՝  Լ. Ագուլեցի Ստեղծման/Արտադրման վայրը՝  Վերին Ազա գյուղ, Նախիջևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1978 թ. Նյութը՝  Կտավ, յուղաներկ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԱԽՏԹ Հիմնական հաշվառանիշ՝  8313 Բաժնեհաշվառանիշ՝  ԼՆ-3173