Բնանկար

Թեմա՝  Կերպարվեստ Ենթաթեմա՝  Գեղանկար Տեսակ/ժանր՝  Բնանկար Բնօրինակի անվանում՝  «Սարում» Թանգարան՝  Հովհ. Շարամբեյանի անվան ժողովրդական ստեղծագործության կենտրոն Նկարագրություն ՝  Ֆորմատը՝ ուղղանկյունաձև Կոլորիտը՝ կապտականաչ Հորինվածքի 1-ին պլանում կանաչ յայլան է, որտեղ տեղադրված են դեղին վրաններ: Վրանների մոտ մի խումբ մարդիկ խնոցի են հարում, մյուս կողմում կովերին են կթում: Նկարի աջ կողմում վրաններ են, խրճիթներ : Ձախ կողմում ոչխարի հոտ է: Հեռվում ձյունածածկ սարեր են ու կապույտ հորիզոնը: Ներքևի աջ կողմում հեղինակի ազգանունն է: Առանց շրջանակի է: Հեղինակ՝  Ամիրյան Գերասիմ Գրիգորի Ստեղծման/Արտադրման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1970թ. Նյութը՝  Կտավ, յուղաներկ Լայնություն (սմ)՝  80 Բարձրություն (սմ)՝  64 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  11151 Հիմնական հաշվառանիշ՝  11151