Թեմա՝
Կերպարվեստ
Ենթաթեմա՝
Գեղանկար
Տեսակ/ժանր՝
Բնանկար
Թանգարան՝ Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանՆկարագրություն ՝
Գողտրիկ մի բնապատկեր է, որի առաջին պլանը ներկայացնում է դեպի մերձակա տներն ու ֆոնային լեռներն ուղեկցող արահետ՝ բնորոշ շիշմանյանական բնապատկերներին: Պայծառ գուներանգների երևակայական հերթափոխով հեղինակն ասես, հարգանքի տուրք է մատուցում իմպրեսիոնիստական բնապատկերային ընկալմանը՝ պատկերելով բասկյան բնությունը՝ հայկական բնաշխարհի ենթագիտակցական աղերսներով: Բնության կանաչի հարուստ երանգափոխը յուրահատուկ հնչեղություն է ստանում գետնի մակերեւույթի օխրաներից և կենդանի շունչ հաղորդում երկրորդ պլանում պատկերված լեռներին: Կատարումը մանրավրձին է:
Շրջանակը փայտից է և ամբողջությամբ պատված է գիպսե բրոնզագույն զարդաքանդակներով: Աշխատանքն ունի գեղարվեստական նշանակություն:
Հեղինակ՝ Ռաֆայել Շիշմանյան /1928-2004/Ստեղծման/Արտադրման վայրը՝ ՖրանսիաՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ ա.տ.Նյութը՝ յուղաներկ /փայտ, գիպս/Չափս՝ 32,3x41Պահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
ԱԻՏԹ
Հիմնական հաշվառանիշ՝
ՄՄ 894