«Բնանկար կամրջով»

Թեմա՝  Կերպարվեստ Ենթաթեմա՝  Գեղանկար Տեսակ/ժանր՝  Բնանկար Թանգարան՝  Հովհաննես Թումանյանի թանգարան Նկարագրություն ՝  Հոլանդական դպրոցի անհայտ նկարչի «Բնանկար կամրջով» կտավը, պատկերում է գետի վրա ցցագերաններով փայտե կամուրջ: Կամրջով անցնում է տղամարդ, պատկերված գրեթե ուվագծով: Ներքևում գետի մոտ սպիտակեղենը պարզաջրող կնոջ կերպար է: Կամրջից այն կողմ կարմիր կտուրներով տներ են և ծառեր: Աջ մասում, բարձունքին, աղյուսե քառակողմ շինություն է, հրակնատների նմանվող նեղ պատուհաններով: Նկարը շագանակագույն-սև երանգներով է, երկինքը դեղնավուն: Լաքը ուժգին մգացել է: Շրջանակը փայտե, լայն, սև գույնի: (Նկարը պատկանել է Աշխեն Թումանյանին և կախված է եղել նրա հյուրասենյակում:) Պահպանումը՝ բավարար: Ցուցադրվում է հյուրասենյակում: Ձեռք է բերվել Աշխեն Թումանյանից, արժեքը՝ 400 ռուբլի: Ակտ N 157, 10/III-1975 թ.: Լայնություն (սմ)՝  70 Երկարություն (սմ)՝  90 Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  անհայտ Նյութը՝  կտավ, յուղաներկ, փայտ Նկարիչ՝  անհայտ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԹԹ ԳԳ Հիմնական հաշվառանիշ՝  731 Բաժնեհաշվառանիշ՝  ՀԲ 730