Բնանկար. Կանաչ սարեր

Թեմա՝  Կերպարվեստ Ենթաթեմա՝  Գեղանկար Տեսակ/ժանր՝  Բնանկար Թանգարան՝  Երվանդ Քոչարի թանգարան Նկարագրություն ՝  Դեղնավուն և բաց կանաչավուն ամպերով մանուշակագույն երկնքի ֆոնին՝ երեք բլուր: Առաջին պլանում զիգզագաձև առվակ՝ ափերին բուսականություն ձգված դեպի բլուրները: Երկրորդ պլանում աջից՝ բլուրը մուգ մանուշակագույն՝ կանաչ շերտերով: Կենտրոնում բլուրը առավել խոշոր, դարչնականաչավուն երանգով: Դրանից ձախ բլրի գագաթին մենավոր կանաչ ծառ: Բլուրներից դեպի առվակն իջնող քարքարոտ շերտ: Ձախ եզրից դեպի կենտրոն, կապույտ մատիտով՝ Հ: Հեղինակ՝  Երվանդ Քոչար /1899 - 1979/ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Թիֆլիս Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1918 Նյութը՝  Կտավ, յուղաներկ Չափս՝  19 x 23 Նվիրատու՝  Մանիկ Մկրտչյան- Քոչար Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԵՔԹ Հիմնական հաշվառանիշ՝  ԵՔԹ - 45 Բաժնեհաշվառանիշ՝  Գ.Ֆ. - 22