Բնանկար: Տունն անտառում

Թեմա՝  Կերպարվեստ Ենթաթեմա՝  Գեղանկար Տեսակ/ժանր՝  Բնանկար Թանգարան՝  Ռուսական արվեստի թանգարան Նկարագրություն ՝  Պատկերված է կանաչ մարգագետին, որի կողքով խորանում է նեղ գորշ մանուշակագույն արահետ՝մենավոր, բարակ շագանակագույն բներով ծառերի արանքով, որոնք ունեն զմրուխտե կանաչ տերևածածկ: Խորքում՝ ցածրիկ, դեղին ցանկապատի հետևում, կա մեծ, յասամանագույն-վարդագույն երկհարկանի տուն կարմիր ու շագանակագույն թեք տանիքով և ծխնելույզների ելքերով, լայն լոջաներով ու պատշգաշմբներով: Երկու հարկերում էլ աջից ու ձախից կան պատուհանների հազվադեպ անցքեր: Շինության վրա և ծառերի կատարների արանքներում երևում է կապտաերկնագույն, մանուշակագույն երկինքը: Հեղինակ՝  Լեբեդև-Շույսկի Անատոլի Անդրիանովիչ 1896-1978 Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1920 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  Ժ- 100 ԿԱ ԿՊ-112