Բնաշխարհն ինքն իր մեջ: Ա. մաս: Հայ բնաշխարհն ինքն իր մեջ; Բ. մաս: Քրդական աշխարհն ինքն իր մեջ

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Գիրք Բնօրինակի անվանում՝  Բնաշխարհն ինքն իր մէջ: Ա. մաս: Հայ բնաշխարհն ինքն իր մէջ; Բ. մաս: Քրտական աշխարհն ինքն իր մէջ Թանգարան՝  Հովհաննես Թումանյանի թանգարան Նկարագրություն ՝  «Բնաշխարհիկ մատենաշար». Թիւ 1. Հ. Բագրունի (Հր. Գ. Կարինեան). Բնաշխարհն ինքն իր մէջ: Ա. մաս: Հայ բնաշխարհն ինքն իր մէջ; Բ. մաս: Քրտական աշխարհն ինքն իր մէջ: Հայ ժողովրդական եւ քրտական հանելուկներ եւ ասացուածներ տեղական բարբառով. - Երեւան, 1920, տպարան «Ուրարտիա»: Շապիկը կարմրավուն երանգով ողորկ ամուր թղթից է: Առաջին կազմերեսին տպագրված են վերնագին ու այլ տվյալները, վերջին կազմերեսին՝ հրատարակչի ազդագիրը: Տիտղոսաթերթի վերևի մասում կա մանուշակագույն թանաքով ընծայագիր՝ «Շատ սիրելի բանաստեղծ Յովհ. Թումանեանին իր շատ փոքրիկ աշակերտ՝ Հ. Բագրունիից. 20 ապրիլի 1920 թ. Երևան»: Էջեր 3-ի և 61-ի ներքևի լուսանցքներում կա Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի մանուշակագույն թանաքով կնիքը: Էջեր 17-32 և 45-64 չեն կտրտված: Կազմերեսները խունացած են, կռնակի հատվածը՝ մասամբ մաշված: Հեղինակ՝  Բագրունի Հ. Էջ՝  72 Նյութը՝  թուղթ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1920 Լայնություն (սմ)՝  11,5 Երկարություն (սմ)՝  18,5 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԹԹ ԳԳ Հիմնական հաշվառանիշ՝  508/701