Բնությունը որպես արվեստագետ

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Գիրք Բնօրինակի անվանում՝  Die Naturals Künstlerin Թանգարան՝  Ավետիք Իսահակյանի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Կազմը՝ շուրջթղթյա, փափուկ, դարչնագույն: Կենտրոնի՝ սև և սպիտակ զիգզագաձև եզրագծերով ուղղանկյան սև ֆոնի վրա սպիտակով գրված են գրքի տվյալները: Տվյալների վերևում՝ սպիտակ օվալի մեջ, դեկորատիվ սև պատկեր, իսկ օվալի չորս կողմերում պատկերված են ծաղիկներ: Շապիկի եզրերը ձևավորված են սև ու սպիտակ եզրագոտիներով, իսկ անկյունները՝ երկրաչափական պատկերներով: Այս ձևավորումը գրեթե նույնությամբ կրկնվում է հետևի շապիկին: Կողի սպիտակ ֆոնին սևով գրված են գրքի տվյալները: Գիրքն ունի դեղին սուպերշապիկ, որի վրա սևով գրված են գրքի տվյալները: Կենտրոնում կանաչ ֆոնի վրա փետուր հիշեցնող պատկեր: Ֆորզացը դատարկ, դարչնագույն: Անվանաթերթին՝ գրքի տվյալները.ճակատանկար՝ հեղինակի լուսանկարը, էջերը փայլուն թղթից են:Տեքստն ուղեկցվում է գունավոր և 76 անգույն թեմատիկ լուսանկարներով: Հեղինակ՝  Հեքել Էռնստ Էջ՝  114 Նյութը՝  Թուղթ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Բեռլին Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1913թ. Չափս՝  20,6x25 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԱԻՏԹ Հիմնական հաշվառանիշ՝  ՄՄ 8260