Բուկլետ՝ Ա. Խաչատրյանի «Սպարտակ» բալետի

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Բուկլետ Թանգարան՝  Արամ Խաչատրյանի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Բուկլետը՝ Ուզբեկստանի Ալիշեր Նավոիի անվան օպերայի և բալետի ակադեմիական Մեծ թատրոնի Ա.Խաչատրյանի «Սպարտակ» բալետի ներկայացմանն է: Բուկլետը բաղկացած է 3 բաժնից: 1.Բալետի մասին - Ա.Խաչատրյանը պատմում է բալետի ստեղծման մասին, բացահայտում է ստեղծագործության հիմնական գաղափարը: 2.Թատրոնի կողմից - Համառոտ պատմվում է կոմպոզիտորի, բալետի առաջին բեմադրությունների, պարտիտուրի և լիբրետտոյի, բեմադրիչ՝ Եվգ.Չանգայի մասին: 3.Ն.Վոլկովի լիբրետտոն: Զետեղված են թատրոնի գեղարվեստական ղեկավար և դիրիժոր Մ.Աշրաֆու, դիրիժոր Դ.Աբդուռախմանովայի, բալետմայստեր Ի.Յուսուպովի, նկարիչ՝ Ա.Միրզոյանի լուսանկարները: Կան հատվածներ բալետից: Ներկայացումը նվիրված է եղել Հոկտեմբերյան սոցիալիստական մեծ հեղափոխության 50-ամյակին: Նյութը՝  Թուղթ, տպագիր Ստեղծման/Արտադրման վայրը՝  Տաշքենդ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1967թ. թերթ՝  8 Նվիրատու՝  Ա. Միրզոյան Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԱԽՏԹ Հիմնական հաշվառանիշ՝  1428 Բաժնեհաշվառանիշ՝  ПЛ-751