Բուկլետ՝ Արգենտինայի «Teatro Colon»-ի ազգային սիմֆոնիկ նվագախմբի

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Բուկլետ Թանգարան՝  Արամ Խաչատրյանի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Բուկլետում՝ զետեղված են Հայաստանից մեկնած դաշնակահար Արմեն Բաբախանյանի, նվագավար Իգնատիո Բալդերոնի , կոմպոզիտոր Ա. Խաչատրյանի կենսագրականները, սիմֆոնիկ նվագախմբի մասին տեղեկություններ Արամ Խաչատրյանի ծննդյան 100-ամյակին կայացած համերգին: Կատարվել են՝ Ա. Խաչատրյանի ստեղծագործություններց ,«Դիմակահանդես»,«Գայանե» բալետից հատվածներ, Ջութակի և դաշնամուրի կոնցերտները: Կատարողներ՝ Արգենտինայի ազգային սիմֆոնիկ նվագախումբ՝ նվագավար՝ Իգնատիս Բալդերյան, դաշնակահար՝ Արմեն Բաբախանյան, ծրագրում՝ կատարվող ստեղծագործությունների մասին հոդվածներ, համերգի հովանավորների մասին տեղեկություններ: Բուկլետի տիտղոսային էջի ետևի մասում կա Ա. Խաչատրյանի լուսանկարը Սիրանուշ Արզումանյանի տանը «Pleyel» դաշնամուրի մոտ նվագելիս, կողքին կանգնած են կոմպոզիտորի կինը՝ Նինա Մակարովան և Սիրանուշ Արզումանյանը: Նյութը՝  Թուղթ, տպագիր Նվիրատու՝  Կարեն Խաչատրյան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  հոկտեմբեր 29 2003թ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Արգենտինա թերթ՝  34 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԱԽՏԹ Հիմնական հաշվառանիշ՝  7258 Բաժնեհաշվառանիշ՝  ՏԳ-4034