Բուկլետ՝ «Գայանե» բալետի

Բուկլետ՝ «Գայանե» բալետի

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Բուկլետ Թանգարան՝  Արամ Խաչատրյանի տուն-թանգարան Նկարագրություն ՝  «Գայանե» բալետի Ալ.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնի 1947թ. ներկայացման բուկլետն է: Առաջին էջին դիրիժոր՝ Ռուբեն Ստեփանյանի ընծայագիրն է Նորա Գաբրիելյանին: Բալետը 4 գործողությամբ և 5 պատկերներով է: Լիբրետտոն՝ Կ.Դերժավինի: 4-րդ էջում զետեղված է Ա.Խաչատրյանի լուսանկարը, ինչպես նաև Հայաստանի արվեստի վաստակավոր գործիչ՝ Գևորգ Տիգրանյանի հոդվածը «Գայանե» բալետի մասին: Կա նաև ՌՍՖՍՀ վաստակավոր արտիստուհի՝ Նինա Անիսիմովայի լուսանկարը: Նյութը՝  Թուղթ, տպագիր, կտրտուկ թերթից Նվիրատու՝  Ռուբեն Ստեփանյան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1947թ. Ստեղծման/Արտադրման վայրը՝  Երևան թերթ՝  46 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԱԽՏԹ Հիմնական հաշվառանիշ՝  5434 Բաժնեհաշվառանիշ՝  ՏԳ-3627