Բուրվառ

Թեմա՝  Կրոնածիսական միջոցներ Ենթաթեմա՝  Քրիստոնեական պաշտամունքի և ծեսի պարագաներ Տեսակ/ժանր՝  Բուրվառ Բնօրինակի անվանում՝  Բուրվառ Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Բուրվառի 2 մասերը իրար են միացված 3 շղթաներով, որոնք ամրացված են հայատառ արձանագրությամբ գոտեվորված մի գմբեթաձև, սնամեջ, կլոր անցք ունեցող մասի վրա: Բուրվառի վերին վասերը եզերված են բուսանախշերով: Ստորին մասը, որն ունի բարձր սնամեջ պատվանդան, եզերված է աստվածաշնչյան տեսարաններով զարդանախշված զարդատախտակներով. Դրանք են՝ Քրիստոսի մուտքը Երուսաղեմ, ոտ լվանալը, խաչելությունը, մոգերի երկրպագությունը և այլ պատկերներ: Արձանագրության մեջ ասվում է «Շինեցաւ զայս բուրվառս արդեամք հավատացելոց ձեռամբ, առաջնորդ Ստեփանոս եպիսկոպոս ՌՄԿԲ-ին սկզբման տարուն»: Նյութը՝  արծաթ Հայտնաբերման վայրը՝  ՀԱՊԹ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1813թ. Քաշ (գր)՝  571.6 Հայտնաբերման ժամանակը՝  1979թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  804 Բաժնեհաշվառանիշ՝  ԹՄ-154