Թեմա՝
Կրոնածիսական միջոցներ
Ենթաթեմա՝
Քրիստոնեական պաշտամունքի և ծեսի պարագաներ
Տեսակ/ժանր՝
Բուրվառ
Թանգարան՝ Երևան քաղաքի պատմության թանգարանՆկարագրություն ՝
Բուրվառ՝ հոլաձև իրանով՝ վրան երեք ձիավոր, ճկված ելուստներ, որոնցից կախված են հյուսված կլորավուն օղակներով երեք շղթաները (երկուսը բացակայում են): Ունի նաև ինը ուռուցիկ ելուստներ, որոնց շուրջը զարդանախշ է: Շուրթը կտրված է, եզրերը՝ ձևավոր ու ցանցկեն: Վերնամասն ունի հոլաձև ելուստ: Բուրվառը կիրառվել է Երևանի Պողոս-Պետրոս եկեղեցում:
Նյութը՝ պղինձՊահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
ԵՔՊԹ
Հիմնական հաշվառանիշ՝
ՄՄ 1712