Թեմա՝
Նյութեր
Ենթաթեմա՝
Կենդանական
Տեսակ/ժանր՝
Բրածո/ֆաունայի նյութեր
Թանգարան՝ ՀՀ ԳԱԱ ԵԳԻ Հ. Կարապետյանի անվան երկրաբանության թանգարանՆկարագրություն ՝
Բրածո սառցադաշտային փղի կմախք (Elephas Trogontherii Pohl.): Հասակը՝ վերին պլեյստոցեն՝ 0.7-0.6մլն տարի),
Ներկայացված է բազում մնացորդներով` ժանիք, ստորին ծնոտ, ողեր, ուսոսկր, ազդրոսկր, կոնքոսկր, ազդրոսկրի մի քանի գլխիկներ, սեղանատամներ: 1942թ.-ի ամռանը ՀՀ ԳԱԱ Երկրաբանական թանգարանի գիտաշխատող Ա.Ա. Ասատրյանի նախաձեռնությամբ Լենինականի թանգարանից տեղափոխվեցին ֆաունայի մնացորդները (նախապատմական փղի սեղանատամներ, ողեր, ստորին ծնոտ, ձիու մնացորդներ, ռնգեղջյուրի ստորին ծնոտ):
Գտնված մնացորդների հիման վրա Հ. Կարապետյանի անվան երկրաբանական թանգարանում 1948-1949թթ.-ի ընթացքում արձանագործ Ա. Պողոսյանի կողմից վերականգնվեց Elephas trogontherii կմախքը: Ըստ Լ. Ավագյանի
Հայտնաբերման վայրը՝ ք. Գյումրի, նախկին <<Կազաչի պոստ>> կոչվող արվարձան:Լայնություն (սմ)՝ 297.0Երկարություն (սմ)՝ 520.0Բարձրություն (սմ)՝ 330.0Նյութը՝ Ոսկոր, գիպսՀայտնաբերման ժամանակը՝ 1927-1928թթՊահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
ՀԵԹ
Բաժնեհաշվառանիշ՝
ՀՇ1