Բրոշյուր՝ «Շոստակովիչի ստեղծագործությունները»

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Գրքույկ Թանգարան՝  Արամ Խաչատրյանի տուն-թանգարան Նկարագրություն ՝  «Շոստակովիչի ստեղծագործությունները» բրոշյուրը նվիրված է կոմպոզիտորի ծննդյան 60-ամյակին, որը հրատարակվել է «Знание» հրատարակչությունում: Խոսվում է Դ.Շոստակովիչի կյանքի և գործունեության, նրա ստեղծագործություններում հերոսականության և ողբերգականության, ինչպես նաև վերջին տարիներին գրված ստեղծագործությունների մասին: 10-րդ էջում խոսվում է 30-ական թվականների երաժշտությունը Պրոկոֆևի, Շապորինի, Խաչատրյանի ստեղծագործություններով հարստանալու մասին: Տեքստը՝ ռուսերեն: Հեղինակ՝  Վ.Վանսլով Նյութը՝  Թուղթ, տպագիր Նվիրատու՝  Աղաջանյան Ստեղծման/Արտադրման վայրը՝  Մոսկվա Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  6 մայիսի, 1966թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԱԽՏԹ Հիմնական հաշվառանիշ՝  1931 Բաժնեհաշվառանիշ՝  ПЛ-2111