Թեմա՝
Կերպարվեստ
Ենթաթեմա՝
Տպագրական գրաֆիկա
Տեսակ/ժանր՝
Կենցաղային
Թանգարան՝ Երևան քաղաքի պատմության թանգարանՆկարագրություն ՝
Գրաֆիկական աշխատանքում պատկերված է կիրճում պատսպարված գաղթականների կայանը: Ժայռի մեջի փորվածքում տեղադրված է թախտը, որի վրա անկողինն է դարսված: Թախտի վրա նստած է տարեց կին՝ բերանկապով: Ձախ կողմում բարակ փայտերով վրան է , որի ներսում երեխայի հետ նստած է մի կին՝ դարձյալ բերանկապով: Կայանի մուտքը կիսով չափ փակված է երկու ուղղահայաց փայտերին գցված փալասով: Թախտի կողքին երեխան գրկին կանգնած է ազգային տարազով երիտասարդ կին: Նրանից մի փոքր առաջ պատկերված է օջախը՝ վրան պղնձյա կաթսա: Օջախի մոտ նստած է մի տարեց կին, որը կավե ձեռքի խնոցիով կարագ է պատրաստում: Նկարի ձախ անկյունում բնակելի շինություն է պատկերված: Ձախից ներքևում մատիտով գրված է «Эривань. Беженцы под скалой».
Հեղինակ՝ Շիլլինգովսկի Պավել Ալեքսանդրի /1881-1942/Ստեղծման/Արտադրման վայրը՝ ԵրևանՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ 1933 թ.Նյութը՝ թուղթ, ցինկոգրաֆիաՊահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
ԵՔՊԹ
Հիմնական հաշվառանիշ՝
ՄՄ 12409-3