Գաղտնի այգին

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Գիրք Բնօրինակի անվանում՝  LE JARDIN SECRET Թանգարան՝  Ավետիք Իսահակյանի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Կազմը՝ բաց դեղնավուն, շուրջստվարաթղթյա: Շապիկի վերին ձախ անկյունում գրքի արժեքն է, աջում՝ մատենաշարի անվանումը: Ավելի ներքև՝ սև, թավ տառերով գրքի վերնագիրն է: Կենտրոնում՝ գիշերային ֆոնի վրա, պատկերված է երիտասարդ, գեղեցիկ կնոջ նկար, որը մտախոհ նստած է գրասեղանի առջև: Նա մի ձեռքը դրել է գրասեղանի դարակի մեջ, մյուսով պահել ինչ-որ մեկի լուսանկարը: Սեղանին կա լուսամփոփ, գրքեր, թղթեր: Հետևի շապիկի վրա պատկերված է երիտասարդ աղջիկ, որը դժգոհությամբ գլուխը շուռ է տվել և լսում թիկունքին կանգնած, հաստափոր, ծխող տղամարդուն, որը ձեռքին ունի լրագիր, հագին՝ սերթուկ: Ֆորզացը համր է: Անվանաթերթին գրքի տվյալներն են: Գրքի վերին էջին նույն մատենաշարով լույս տեսած գրքերի ցանկն է: Հեղինակ՝  Պրևո Մարսել Էջ՝  77 Նյութը՝  Թուղթ, ստվարաթուղթ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Փարիզ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  ա.տ. Չափս՝  16,8x24,2 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԱԻՏԹ Հիմնական հաշվառանիշ՝  ՄՄ 5823