Գանձակի հայկական դպրոցի աշակերտները և ուսուցիչները

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Լուսանկարներ, լուսանկարչական սարքեր և պարագաներ Տեսակ/ժանր՝  Խմբանկար Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Պատկերված են Գանձակի հայկական դպրոցի բակում լուսանկարված աշակերտները և ուսուցիչները։ Ուսուցիչներից վեցը տղամարդ և մեկ կին, նստել են առաջին շարքում, երկրորդ շարքում կանգնած են աշակերտները՝ չորս աղջիկ և երեք տղա։ Ուսուցիչների ոտքերի մոտ նստած են երեք աղջիկ։ Ուսուցիչները հագել են եվրոպական տարազ, աշակերտները դպրոցական համազգեստ։ Բակում փռված է կարպետ։ Երևում է դպրոցի առաջին հարկը, որը սանդղակով է և փայտե ճաղերով։ Ճաղերի վրա նստած է սպիտակ շրջազգեստով փոքրիկ աղջիկ, նրա կողքին կանգնած է միջահասակ տղամարդ։ Նյութը՝  լուսանկարչական թուղթ, ստվարաթուղթ Լայնություն (սմ)՝  32*24 Ստեղծման/Արտադրման վայրը՝  Գանձակ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  20-րդ դ. սկիզբ Բարձրություն (սմ)՝  24 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  2321/1 Բաժնեհաշվառանիշ՝  Ֆ-115