Գավազանի գլուխ

Թեմա՝  Հագուստ / հանդերձանք Ենթաթեմա՝  Եկեղեցական հանդերձանք Տեսակ/ժանր՝  Գավազան Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Սնամեջ-գլանաձև: Վերին մասը՝ աստիճանաձև բարձր, կենտրոնում՝ կլոր գագաթով: Կողերը զարդարված են հորիզոնական գծերով ու կետիկներով, ստորին մասում ունի փայտե ձողի վրա գամիկներով ամրանալու համար կլոր բացվածքներ: Սրանց շուրջը կետագծերով իրար միացած կետիկներ են «վազող պարույրների» նման: Գավազանի գլուխը ներսում ունի մոխրագույն շաղախի շերտ: Տրամագիծ (սմ)՝  2.6 Բարձրություն (սմ)՝  2.7 Նյութը՝  բրոնզ Հայտնաբերման վայրը՝  Նոյեմբերյան, Հիվանդանոցի մոտ N 17 դամբարան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  մ.թ.ա. I հազ. սկիզբ Նկարագրություն՝  Պեղումների ղեկավարներ՝ Լ. Բարսեղյան, Ժ. Խաչատրյան, Ա. Քալանթարյան: Հայտնաբերման ժամանակը՝  1962թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  1237/60 ա Բաժնեհաշվառանիշ՝  Հ-46