Գավազանի գլուխ

Թեմա՝  Հագուստ / հանդերձանք Ենթաթեմա՝  Եկեղեցական հանդերձանք Տեսակ/ժանր՝  Գավազան Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Գլանաձև է, սնամեջ: Ստորին եզրը և վերին մասը գոտևորում է վերադիր հյուսածո զարդը: Վերին ծայրը գմբեթաձև է. Գագաթը կիսագնդաձև է, կոճականման (1 սմ տրամ.), ուսի կողերից իջնում են 8 բարձրադիր երկարավուն եռանկյունաձևեր՝ ստորին մասում մանր գծազարդերով: Սրանից ներքև ռոմբաձևերի բարձրադիր գոտի է: Ունի 4 անցք՝ փայտե պոչին ամրանալու համար: Տրամագիծ (սմ)՝  2.7*3 Բարձրություն (սմ)՝  7 Նյութը՝  բրոնզ Հայտնաբերման վայրը՝  Նոյեմբերյան, Հիվանդանոցի մոտ, Պատահական դամբարան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  մ.թ.ա. XII-XI դդ. Նկարագրություն՝  Պեղումների ղեկավարներ՝ Լ. Բարսեղյան, Ժ. Խաչատրյան, Ա. Քալանթարյան: Հայտնաբերման ժամանակը՝  1962թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  1237/84 Բաժնեհաշվառանիշ՝  Հ-46