Գավաթ

Թեմա՝  Կարասի Ենթաթեմա՝  Խոհանոցային սպասք Տեսակ/ժանր՝  Բաժակ Թանգարան՝  Էրեբունի պատմահնագիտական արգելոց-թանգարան Նկարագրություն ՝  Գավաթ, միականթ, գորշ, փայլեցրած, հարթ հատակով, երկկոն իրանով, կարճ վզով, ուղիղ շուրթով: Իրանի վերին մասը զարդարված է 18 օղականերից կազմված 1 շարք զարդագոտիով, որից ներքև արված են ուղղահայաց կանելյուրներ: Իրանի ստորին հատվածը զարդարված է դեպի վեր նեղացող, 7 անհավասար ճառագայթներով, որոնք լցված են կետագծերից կազմված եռաշար զիգզագներով, հատակը նույնպես զարդարված է զիգզագաձև զարդանախշով: Աղեղնաձև կանթը, որի վրա պահպանվել են 3 ելուստներ, սկսվում է շուրթից, ավարտվում իրանի վերին մասում։ Տրամագիծ (սմ)՝  Հ.- 4,5, բ․- 6,7 Նյութը՝  Կավ Հայտնաբերման վայրը՝  Կարմիր բլուր, դամբ. № 6, մ.- 601, տ.- 627 Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  Մ.թ.ա. 7-րդ դար Հայտնաբերման ժամանակը՝  2015թ. սիստեմատիկ պեղումներ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԷԹ Հիմնական հաշվառանիշ՝  514 Բաժնեհաշվառանիշ՝  254/19