Թեմա՝
Կրոնածիսական միջոցներ
Ենթաթեմա՝
Մինչքրիստոնեական պաշտամունքի և ծեսի պարագաներ
Տեսակ/ժանր՝
Այլ
Թանգարան՝ Հայաստանի պատմության թանգարանՆկարագրություն ՝
Գավաթի իրանը հարդարված է բազմաֆիգուր, սյուժետային ամբողջություն կազմող վեց ֆրիզներով: Առաջին ֆրիզի գլխավոր տեսարանը վարազի որսն է: Երկրորդ ֆրիզի վրա ներկայացված են ծիսական արարողություն, զինված ընդհարում և պարտված հակառակորդի գերեվարություն: Երրորդ սյուժեն նիզակակիրների հաղթական երթի տեսարանն է: Չորրորդ ֆրիզին պատկերված են իրար ետևից ընթացող առյուծների և ընձառյուծների շարք: Հինգերորդ ֆրիզը սրածայր ծաղկաթերթերից կազմված վարդյակ է: Գավաթի ոտքը բոլորող վեցերորդ ֆրիզի վրա պատկերված է միայնակ առյուծ և նրա ետևում առյուծների և ընձառյուծների զույգեր:
Հայտնաբերման վայրը՝ գ. Քարաշամբ, ԿոտայքՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ Ք. ա. XXII-XXI դդ.Նյութը՝ արծաթՏրամագիծ (սմ)՝ 10,6Բարձրություն (սմ)՝ 13,2Պահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
ՀՊԹ
Բաժնեհաշվառանիշ՝
ՀՆ 2867/1