Գավաթ

Թեմա՝  Կարասի Ենթաթեմա՝  Սեղանի սպասք Տեսակ/ժանր՝  Բաժակ Թանգարան՝  Ավետիք Իսահակյանի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Կոնաձև գավաթ՝ ներսից և արտաքինից ջնարակված, եզրը դեղինով շրջանակված: Ներսում՝ հատակին, տերևներով կոկոն: Արտաքին մակերեսին հայկական մանրանկարչական ոճով նկարազարդում: Կապույտով ոճավորված տերևանման խոշոր բույսերով երիզված երեք ձվաձև դաշտերից երկուսում վեր ձգված տարբեր բույսերին կանգնած մեկական թռչուն, երրորդում՝ երկար ոլորուն ցողունով կարմիր ծաղիկը կտուցի մեջ պահած արագիլ: Երկու դաշտերի միջև՝ վերևում, կանաչ և բալագույն բուսանախշ: Գունային լուծումը՝ կապույտ, կանաչ, դեղին, Տրամագիծ (սմ)՝  5,7 Բարձրություն (սմ)՝  7 Նյութը՝  Կավ, ջնարակ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  20-րդ դար, առաջին կես Նվիրատու՝  Հռիփսիմե Պողոսյան Հեղինակ՝  Հռիփսիմե Պողոսյան Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԱԻՏԹ Հիմնական հաշվառանիշ՝  ՄՄ 785