Գավաթ

Թեմա՝  Կարասի Ենթաթեմա՝  Սեղանի սպասք Տեսակ/ժանր՝  Գինու աման Թանգարան՝  Կապանի երկրագիտական թանգարան Նկարագրություն ՝  Գավաթը կավից է, ունի հարթ հատակով ոտիկ, աստիճանաբար լայնացող իրան, լայն բերան: Իրանը զարդարված է շեղանկյունով լցված շրջանակենտրոն զարդագոտիով, եռաշերտ կետազարդ եռանկյունիներով: Ոտիկը ևս զարդարված է եռաշերտ կետազարդ եռանկյունիներով: Գույնը կարմրավուն է: Ունի ոճավորված եռանկյունաձև կանթ: Կոտրված մասերը վերականգնված են գիպսով: Ստեղծման/Արտադրման վայրը՝  Կապան Հայտնաբերման վայրը՝  Կապան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  Ք.ա.9-8-րդ դարեր Նյութը՝  Կավ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԿԵԹ Հիմնական հաշվառանիշ՝  Մ-1006 Բաժնեհաշվառանիշ՝  Հ-371