«Գարուն»-5, 5, 340, 1995թ. Հուշ-հաղորդում-6, «Երբ կոչեցի ես քեզ նայիրական դոֆին» էջ` 15

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Ամսագիր Թանգարան՝  Եղիշե Չարենցի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Շապիկին Համայնապատկեր «Դեգեներատ արվեստ» ցուցահանդեսից, Մյունխեն, 1937: Շապիկի 4-րդ էջում Դավիթ Կարեյան «Ագիտացիա», Ս. Հովհաննիսյան «Հիացմունքի օբյեկտ բոլոր սադոմազոխիստների համար», «Ավերված» ցուցահանդեսի բացման օրը: Կազմը սեվ ու սպիտակ գույների համադրությամբ է: Ըստ հուշագրի Չարենցն ասել է հուշագրին.«Էդ բոլորը հեչ, հիմի լսիր, թե ինչ եմ կարդալու քեզ` իմ ամենալավ ստիխները...»: Եվ կարդացել է Աղասի Խանջյանին նվիրված իր սոնետները: Ամսագրում զետեղված են յոթ սոնետները` համապատասխանաբար` «Դոֆինը նայիրական»,«Դոֆինը իրական», «Մայրը», «Շրթունքները», «Լեգենդը», «Մահ լեգենդին», «Իմաստություն» խորագրերով, որոնք նախկինում հրատարակված սոնետների տարբերակներն են եվ պահվել են Գեվորգ Էմինի արխիվում: Այժմ այդ արխիվը Գեվորգ Էմինի որդի Արտաշես Էմինը վաճառել է ԱՄՆ հարվարդի համալսարանի պրոֆեսոր, հայագետ Ջեյմս Ռասելին: Անվանաթերթի ներքեվում` ձախ անկյունի մոտ, ՉՏԹ կնիքն է: Նյութը՝  կավճապատ թուղթ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Հիմնական հաշվառանիշ՝  Հֆ 7048