«Գարուն» 9, էջ` 89, Դավիթ Գասպարյան, «Ուոլթ Ուիթմեն- Ե. Չարենց»/ Ե. Չ.ստեղծագործ. առնչութ/

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Ամսագիր Թանգարան՝  Եղիշե Չարենցի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Հանդեսի գլխ. խմբագիր` Անժիկ Հակոբյան, պատ. քարտուղար` Լեվոն Անանյան: Շապիկի առաջին էջում` «Խոհ» լուսանկարը` Պողոս Պողոսյանի: Ամերիկյան մեծագույն բանաստեղծ Ուոլթ Ուիեթմենը /1819-1892/ վիթխարի ազդեցություն է ունեցել 20-րդ դարի բանաստեղծական ուղղությունների եվ գեղարվեստական մտածողության ձեվավորման վրա: Ուիթմենի ստեղծագործության հանդեպ Չարենցի հետաքրքրությունն ունի որոշակի սկիզբ ու զարգացում 1918-1923թթ. ընդգրկող ժամանակաշրջանի գործերը` «Ամբոխները խելագարված»պոեմը, «Երեք ռադիոպեմները, «Նաիրի երկրից», «Դեպի ապագան» «Բրոնզե թեվերը կարմիր գալիքի», «Ամենապոեմ», «Չարենց Նամե»,«Պոեզոզուռնա» պոեմները «Կապկազ թամաշան» ՈՒ. Ուիթմենի ավանդույթների յուրացման ու զարգացման հարուստ, բազմակողմանի ընդգրկման Ե. Չ.-ի գրական փորձերից է: «Ամբոխները խելագարված» պոեմի մուտքը ինչպես նաեվ «Ամենապոեմի»առանձին հատվածները նկատելիորեն հիշեցնում են Ուիթմենի «Օվկիանոսում`նավերի վրա», եվ «Երգ կացնի մասին» ստեղծագործությունները: Ինչպես ՈՒիթմենը,այդպես էլ Չարենցը պատմական այլ պայմաններում երգում էին նոր ժամանակների մարդուն:Ուիթմենը փառաբանում-գովերգում էր կյանքի տեխնիկական առաջընթացը , երկաթե մեքենայի հաղթանակը հիմք է դնում ուրբանիստական պոեզիայի, որը մեզանում շարունակեցին Վարուժանը, Տերյանը, Չարենցը...» Ամբողջ «Պոեզոզուռնա» ժողովածուն հագեցած է երկաթե վերածննդի գովերգով, երբ փրկված երկիրը ապրում էր վերակառուցման ու հզորացման ուժի գալիքով: Ուիթմենը ազատ կյանքի տարերքն էր բերում, Չարենցը` հասարակական-քաղաքական կյանքի ոգին: Բանաստեղծական վիճակի եվ քնարական հերոսի մեջ ստեղծված վերաբերմունքի ընդհանրություն կա ՈՒ-ի «Փողոցային պոռնիկին» բանաստեղծության եվ Չարենցի «փողոցային պչրուհուն»շարքի գործերում :չարենցը Ուիթմենի ստեղծագործության մեջ տեսավ այն, ինչ կար իր մեջ , դրանով ավելի հզորացավ եվ ճշտեց, իր այդ շրջանի լեզվաոճական եվ պատկերային ուղղությունը: Ուիթմենյան խոսքի ազատ տարերքի տարրեր Չարենցն ավելի ուշ օգտագործեց «Տաղեր եվ խորհուրդներ» շարքի գործերում: Անվանաթերթի աջ կողմում` ներքեվում, ՉՏԹ կնիքն է: Էջ՝  96 Նյութը՝  թուղթ, տպագիր Ստեղծման/Արտադրման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1981,սեպտեմբեր Չափս՝  25,5 x 20,5 սմ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  2986 Հիմնական հաշվառանիշ՝  ՀՖ 6200