«Գարուն» N11

«Գարուն» N11

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Ամսագիր Թանգարան՝  Եղիշե Չարենցի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Սպիտակ կազմին Ցոլակ Ղանդիլյանի աշխատանքն է: «Գրախոսություն» բաժնում Լարիսա Մնացականյանի «Երիտասարդ Չարենցը» հոդվածն է (էջ 92): Հեղինակն անդրադառնում է Հրանտ Թամրազյանի վերը նշված ուսումնասիրությանը. այն 1973թ. արժանացել է Հայաստանի գրողների միության առաջին մրցանակին: Գրականագետը տեսկան բնորոշումների շրջանակն ընդարձակել է «ժամանակի շնչից» ու ժողովրդի պատմությունից անբաժան բանաստեղծի կենսագրության վավերական բովանդակությունը՝ ստեղծագործական կյանքից զատ: Մարդ Չարենց, տառապող ու որոնող, հայրենասեր ու քաղաքացի, տեսանող ու մարգարե Չարենց-այս ուղղություններով Թամրազյանը մտնում է բանստեղծի աշխարհը, վեր հանելով անհանգիստ ու բաբախուն մի կյանք: Անվանաթերթին ՉՏԹ կնիքն է: Նյութը՝  թուղթ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  1642 284 Հիմնական հաշվառանիշ՝  Թ/Ա ՀՖ 4334