«Գարուն» N2

«Գարուն» N2

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Ամսագիր Թանգարան՝  Եղիշե Չարենցի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Սպիտակ կազմին Ցոլակ Ղանդիլյանի աշխատանքն է: 65-րդ էջին Վաչե Սաֆարյանի «Գիրք բանաստեղծի ճանապարհի մասին. հոդվածն է, ուր հեղինակն անդրադառնում է Ալբերտ Արիստակեսյանի «Պարույր Սեւակ» աշխատասիրության մենագրությանը: Զուգահեռներ է անցկացնում Չարենցի եւ Սեւակի գրական գործունեության միջեւ, նշում նրանց ՝ ճակատագրով նույնական պոետ լինելը: Ճակատագրական նշանակություն ունեցող երեւույթները դառնում են իրենց ծնող ժողովրդի կենսագրությունը, նախանշում են անցումային շրջաններ ժողովրդի պատմության ընթացքում: Սեւակը հասկացել է, որ հայ պոեզիայի զարգացման ուղին պիտի խարսխել չարենցյան ավանդների վրա, որ բանաստեղծների նոր սերունդը իր ճանապարհը պիտի սկսի այնտեղից, որտեղ ավարտել է Չարնեցը: Անվանաթերթին եւ ետին կազմի դարձերեսին ՉՏԹ կնիքն է: Նյութը՝  թուղթ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  1642 282 Հիմնական հաշվառանիշ՝  Թ/Ա ՀՖ 4332