Թեմա՝
Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ
Ենթաթեմա՝
Տպագիր նյութեր
Տեսակ/ժանր՝
Ամսագիր
Թանգարան՝ Եղիշե Չարենցի տուն-թանգարանՆկարագրություն ՝
Սպիտակի, կանաչի, դեղինի համադրությամբ կազմով ամսագիր:
«Պոեզիա» բաժնում ներկայացվում է նկարիչ Ալեքսանդր Գրիգորյանի գրական փորձերը: 35-րդ էջին «Չարենցը Չարենցին երգել է. Չարենցը արձանն է Չարենցի» բանաստեղծությունն է (12 տող): Շատ նկարիչներ ունեն իրենց «Էնգրի ջութակը»: Այսինքն՝ հիմնական մասնագիտության հետ նույն ոգեւորությամբ արվող զբաղմունք: Որոշ արվեստագետներ ունեն նաեւ իրենց գրական ժառանգությունը: Լինելով շնորհալի նկարիչ, Ալ.Գրիգորյանը մտել է նաեւ պոեզիայի աշխարհ, ուսումնասիրել արվեստի ներքին օրինաչափությունը՝ պոեզիայի նուրբ զգացողությամբ ու ճաշակով: Հատկապես բարձր է գնահատել Չարենցի գրական հանճարը:
Անվանաթերթին ՉՏԹ կնիքն է:
Նյութը՝ թուղթՊահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
1321 229
Հիմնական հաշվառանիշ՝
Թ/Ա ՀՖ 2626