«Գարուն»3 , Վահրամ Ալազան «Տառապանքի ուղիներով» էջ`30-32

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Ամսագիր Թանգարան՝  Եղիշե Չարենցի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Շապիկի դիմերեսին` սպիտակ հենքին, զատիկ է պատկերված, ներքեվում գրած է` «Ես քեզ սիրում եմ: Շապիկը մոխրագույնի եվ սպիտակ գույնի համադրությամբ է: լուսանկ. Գերման Ավագյան: Վ. Ալազանը հուշագրության մեջ նկարագրում է, վերհիշում 1937թ. Երեվանի բանտում անցկացրած օրերի, ամիսների մասին, որտեղ հիշատակվում է նաեվ Ե. Չարենցի կյանքի վերջին օրերի մասին: «Նոյեմբերի 30-ին մեր խցի պատուհանիկին մոտեցավ մի պատանի եվ ասաց.«Ընկերներ, այսօր լուսաբացին Եղիշե Չարենցը մահացավ: Այդ խոսքից շանթահարված` մղկտալով անկողնուս ընկա եվ լաց եղա: Այդ տեսնելով, Դեմիրճյանը, Վահան Մարտյանը, Պատրիկ Սարոյանը ինձ շրջապատելով , սկսեցին հարցեր տալ: Ես նրանց ասացի.«հանգավ, հանգավ մեր պոեզիայի արեվը»: Դրանից հետո մենք չորսս էլ այն համոզմանը հանգեցինք, որ Չարենցը ոչ թե մահացել է, այլ նրան մոռացել են»: Հուշագիրը մտաբերում է իր կրած տառապանքները հարցաքննության օրերին եվ հետո, երբ նստեցրել են գնացքի վագոններից մեկը` տարել մեկուսացված բանտերից մեկը` պատիժը կրելու: Հեղինակ՝  Վահրամ Ալազան Նյութը՝  կավճապատ թուղթ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  4510 Հիմնական հաշվառանիշ՝  ՀՖ 6780